Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 387.6 | -0.4 |
GBP | 1 | 490.3 | -1.3 |
EUR | 1 | 420.1 | -1.8 |
CHF | 1 | 426.2 | -3.8 |
RUB | 1 | 4.260 | -0.0 |
Մալդիվյան կղզիները Հնդկական օվկիանոսի հասարակածային ջրերի սիրված հանգստավայրերից և լավագույն էկզոտիկ ուղղություններից են: Այստեղ կա 1190 կղզի և դրանք բոլորն ունեն երկնագույն ծովախորշեր, ավազե ծովափեր և յուրօրինակ բուսականություն: Լիակատար հանգստի համար բոլոր պայմաններն առկա են.անդորր, գեղեցիկ բնություն, հարուստ ջրային աշխարհ, ինչպես նաև լավ հյուրանոցներ ու սպասարկման բարձր որակ:
Կլիման
Մալդիվյան կղզիներում կլիման տաք է և խոնավ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մոտ +30°C է, իսկ գիշերը +26°C, ջրի ջերմաստիաճնը՝+26 °C: Հասարակածին մոտ գտնվելու շնորհիվ մուսոնային եղանակային փոփոխությունները գրեթե աննկատ են: Հարավ-արևմտյան մուսոնի ժամանակ (մայիսից հոկտեմբեր) անձրևները հաճախ են և եղանակն էլ առավել քամոտ է: Հյուսիս-արևելյան մուսոնի սեզոնը (նոյեմբերից փետրվար) առավել քիչ տեղումնառատ է: